Մերձավոր Արևելք

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

Նիդեռլանդները Մերձավոր Արևելք է ուղարկել իր Evertsen հակաօդային պաշտպանության ֆրեգատը՝ Հորմուզի նեղուցում հնարավոր տեղակայման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը։

«Evertsen-ը Մերձավոր Արևելքի ճանապարհին է։ Մենք պատրաստվում ենք հնարավոր տեղակայման Հորմուզի նեղուցում։ Ազատ և անվտանգ անցումը կարևոր է մեր տնտեսության և հասարակության համար», - գրել է նախարարը X սոցիալական հարթակում։

Ըստ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ռազմանավի առաքելությունը Մերձավոր Արևելքում կտևի երեք ամիս։ Ֆրեգատի վրա կտեղակայվի միջազգային շտաբ, որը կարող է ռազմական առաքելության հրամանատարություն իրականացնել Հորմուզի նեղուցում։

Եշիլգյոզ-Զեգերիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Նիդեռլանդները դեռ վերջնական որոշում չի կայացրել նման առաքելությանն իր մասնակցության վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում