ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունն առաջարկում է Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսել կրկնաքվեարկություն այն դեպքերում, երբ տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելը վտանգում է ընտրողների ներկայացվածությունը խորհրդարանում։ Առաջարկվում է սահմանել նաև կրկնաքվեարկության հստակ շեմեր և ընթացակարգեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, պատվիրակությունն առաջարկում է ընդլայնել ընտրական վեճերով դատարան դիմելու իրավունք ունեցողների շրջանակը, երկարացնել բողոքարկման ժամկետները և խախտումները շտկելու ավելի ճկուն միջոցներ նախատեսել։ Դիտորդները կոչ են անում նաև ամրապնդել ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման անկախությունը, վերացնել նախընտրական շրջանի ու երրորդ անձանց ֆինանսավորման վերահսկողության բացերը, ամբողջությամբ կարգավորել վարչական ռեսուրսի օգտագործումը և արդյունավետ պատժել չարաշահումները։

Զեկույցի մյուս առաջարկները վերաբերում են հանրային հեռարձակողի անաչառությանը, մասնավոր լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ թափանցիկությանը, ապատեղեկատվության դեմ միջոցների ընդլայնմանը և թվային գրագիտության ծրագրերին։ Պատվիրակությունը կոչ է անում ապահովել ընտրական գործերով պատշաճ դատավարությունը և վերանայել իրավապահների գործելակերպը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Դիտորդներն առաջարկում են երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների իրավունքը, պարզեցնել տեղահանված և խոցելի ընտրողների փաստաթղթավորման պայմանները, արագացնել քաղաքացիության ու հաշվառման գործընթացները։

Զեկույցում նշվում է, որ հետընտրական հիմնական վեճը վերաբերում էր ԿԸՀ-ի կողմից 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուն։ Որոշ հաշվարկների համաձայն՝ եթե այդ տեղամասերի մասնակցության տվյալները հաշվի առնվեին, «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4 տոկոս շեմը, մանդատներ ստանալ։ ԿԸՀ-ն հիմնավորել է, որ այդ տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա, և որոշել է կրկնաքվեարկություն չնշանակել։ Զեկույցում այդ հիմնավորումը գնահատվել է անբավարար՝ հատկապես հաշվի առնելով որոշման ազդեցությունը։

Հայերեն English Русский 中文

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում