ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջարկել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ ձևաչափով Արաբական Միացյալ Էմիրություններում ​​հանդիպում անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:

«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ապա ամերիկյան կողմն առաջարկել է այն նախապատրաստել և հանդիպել եռակողմ ձևաչափով՝ տեխնիկական մակարդակով», - հայտարարել է նախագահը։

Ամերիկյան կողմը որպես հանդիպման վայր որոշել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այժմ Ուկրաինան Վաշինգտոնից սպասում է ժամկետի վերաբերյալ առաջարկի։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույցում քննարկել են երկրների ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը, սակայն կոնկրետ որևէ պայմանավորվածություն առայժմ չկա։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպմանը՝ Զելենսկին նշել է, որ իրենք քննարկել են ընդհանուր հարցեր, այնուհետև ուկրաինական և ամերիկյան բանակցային խմբերն առանձին տևական հանդիպում են անցկացրել՝ մանրամասները մշակելու նպատակով։

Զելենսկին լրագրողներին նաև հայտնել է, որ Ուկրաինան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են 10 օրից վերսկսել բանակցությունները:

«Պայմանավորվածությունը հետևյալն է. եվրոպական կողմին մենք կտեղեկացնենք և կքննարկենք մանրամասները, ամերիկացիները կխոսեն ռուսների հետ, և 10 օրվա ընթացքում կվերադառնանք որոշակի հայացքով ու արդյունքով», - ասել է նախագահը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայերեն Русский

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս