Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում «քննարկել են պատերազմն Ուկրաինայում և դրա գլոբալ հետևանքները»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդել է, որ Լավրովը «շեշտը դրել է ՄԱԿ-ի կողմից կշռադատված բարեփոխման կարևորության վրա՝ այն բազմաբևեռ աշխարհակարգի իրողություններին հարմարեցնելու, Քարտուղարությունում Գլոբալ մեծամասնության երկրների քաղաքացիների զգալիորեն ավելի ընդարձակ ներկայացվածություն ապահովելու նպատակով, ՄԱԿ-ի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների անաչառ կատարման վրա»։

Բացի այդ, Լավրովը Գուտերեշին զեկույց է փոխանցել «Կիևի վարչակարգի կողմից Բուչայի իրադարձությունների նենգափոխման վերաբերյալ», պահանջել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը «բեմականացման փաստերի մանրակրկիտ հետաքննություն անցկացնի», հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Լավրովի և Գուտերեշի հանդիպումը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում սկսվել է առանց մամուլի համար նախատեսված բացման խոսքի և շարունակվել է փակ ձևաչափով։

Հայերեն Русский

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր