2 րոպեի ընթերցում
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը չի համարում, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման գործընթացը կանգ է առել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ։ Գործընթացը չի կանգնել, դանդաղել է: Ավելի շատ կապում եմ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնալիության կետի անցման հետ, որն, ըստ իմ գնահատականի, միանշանակ՝ մոտ ապագայի խնդիր է: Նկատի ունեմ թե՛ անդառնալիության կետը, որը խաղաղության առումով մենք արդեն վաղուց հատել ենք, թե՛ սահմանի բացման հարցը։ Որևէ նախադրյալ չկա, որ ես մտածեմ՝ այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց՝ Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տեղի ունենում, որոնք միտված են ենթակառուցվածքները վերականգնելուն:
«Մենք ունենում ենք նաև հանդիպումներ, մեր գործարարներն են գնում այնտեղ: Գործընթաց է, որը դրական ընթացք ունի»,- նշեց Սիմոնյանը:
Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում նշել էր, որ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։