Վարդենիսում 700 տեղանոց դպրոցով կրթահամալիր կկառուցվի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կրթահամալիրը կներառի 700 տեղանոց հանրակրթական դպրոց, 150-տեղանոց նախադպրոցական մասնաշենք՝ 100 տեղանոց մանկապարտեզով և 50 տեղանոց նախակրթարանով, ինչպես նաև երեխաների համար նախատեսված 60-տեղանոց համայնքահեն ցերեկային կենտրոն։

Անդրեասյանի խոսքով՝ «300 դպրոց» ծրագրի շրջանակում արդեն արձանագրվել էր Վարդենիսի ավագ դպրոցի և թիվ 3 հիմնական դպրոցի համար նոր շենքեր կառուցելու անհրաժեշտությունը։ Երկու հաստատություններից օգտվում է շուրջ 700 երեխա։

Միաժամանակ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը դպրոցների հարակից տարածքում հողամաս էր ձեռք բերել՝ 300 տեղանոց դպրոց, 150 տեղանոց նախադպրոցական հաստատություն և 60 տեղանոց ցերեկային կենտրոն կառուցելու համար։ Քննարկումների արդյունքում որոշվել է միավորել պետական և մասնավոր հատվածների ջանքերը․ ընկերակցությունը կպահպանի 300 աշակերտի համար նախատեսված իր մասնակցությունը, իսկ Կառավարությունը կհամաֆինանսավորի ևս 400 տեղի ստեղծումը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեից դպրոցական մասնաշենքի կառուցումը 400 աշակերտի հաշվարկով կհամաֆինանսավորվի առավելագույնը 1 միլիարդ 670 միլիոն դրամով։

«2029 թվականի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն կունենան հաճախելու ամբողջությամբ հագեցված, ժամանակակից պայմաններով կրթահամալիր»,- ասաց Անդրեասյանը։

Հայերեն English

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին