Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

«Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն անցկացվում է Festivally Yours! խորագրով, տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին կմասնակցի ավելի քան 200 ստեղծագործող Չինաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, ՌԴ-ից, Նիդերլանդներից և այլ երկրներից։

Առաջին անգամ տարածաշրջանում կմեկնարկի HFPAM (High Fest Performing Arts Market) կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել մինչև 30 արտասահմանյան փորձագետի, միջազգային փառատոնների ղեկավարների և ներկայացուցիչների։ Եռօրյա ծրագրին կմասնակցեն նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ՝ հնարավորություն ունենալով միջազգային մասնագետներին ներկայացնել իրենց գործունեությունն ու նախագծերը։

Այս տարվա ծրագրում ներառված են արտասահմանյան ներկայացումներ, ինչպիսիք են Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական ճամփորդություն»-ը (Իտալիա),  Գասպար և պարողներ պարային ընկերության «Պոթոս»-ը (ԱՄՆ), Ազգերի պետական թատրոնի «Մեկ լուսանկարի պատմություն»-ը (ՌԴ), (Րի)բութ թատրոնի «Հակամշակույթի համառոտ պատմությունը»-ը (Պորտուգալիա) և այլն։

Փառատոնի մեկնարկը կտրվի Լուկա Պիալլինի ընկերության (Իտալիա) «Տիեզերական ճամփորդություն» բացօթյա ներկայացմամբ։

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոնների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հայերեն English Русский

Եղվարդի խճուղում միջին նորոգումներ են իրականացվում

Վարչապետը մասնակցել է ԵՔՀ լիագումար նիստին և առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությանը

Շենգավիթի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել

Գարեգին Բ-ի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում ՀՀ անունից հանդես է եկել ազգային հայտարարությամբ

Երևանում կայացավ կոգնիտիվ անվտանգության և դիմակայունության ամրապնդման հարցերին նվիրված միջոցառում

ԱրարատԲանկը Գյումրիում ներկայացել է ՓՄՁ ֆինանսավորման աննախադեպ՝ 9.9% բիզնես վարկի առաջարկով

Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունը վավերացրել է Ուկրաինայի հետ  ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը. Moldpres