Լավրովն Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմիի հետ քննարկել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Տեղի է ունեցել հրատապ մերձավորարևելյան օրակարգի  հանգամանալից քննարկում՝ հաշվի առնելով Պարսից ծոցի պայթյունավտանգ իրավիճակը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, շոշափվել է նաև իրադրությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, Լիբանանում և Սիրիայում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլերայի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը նաև քննարկել են Ռուսաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող գործնական հարցեր:

Հայերեն Русский

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին

Գործընթացը չի կանգնել. Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման մասին

Արարատ Միրզոյանն ու Պետր Մացինկան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր

Գառնու տաճարում կհնչի «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ն. խմբի Awakening շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում

Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում