Քաղաքականություն

Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում