ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել ԱԲ նախարարություն ստեղծելու շուրջ

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը և Դեմոկրատական ​​կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգ Քասարը սեպտեմբերի 23-ին կներկայացնեն մի օրինագիծ, որը կոչված է կանոնակարգելու արհեստական ​​բանականության վրա հետագա աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը:

Նշվում է, որ փաստաթուղթը ենթադրում է Արհեստական ​​բանականության նախարարության ստեղծում, ինչպես նաև «արհեստական ​​գերբանականության» ստեղծման արգելք։

«Հանճար լինելու կարիք չկա՝ ասելու համար. «Դանդաղեցրեք»։ Արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք մշակել գերբանականություն, որը, մարդկանցից ավելի խելացի դառնալով, կկարողանա գործել մարդկային վերահսկողությունից անկախ», - AP-ին տված հարցազրույցում ասել է Սանդերսը։

Փաստաթուղթը նաև պարտադրում է «դադարեցնել արհեստական ​​բանականության առավել կատարյալ համակարգերի մշակումը մինչև նոր գերատեսչությունը՝ Արհեստական ​​բանականության նախարարությունը, սահմանի անվտանգության ապահովման դաշնային մակարդակով կանոններ»։

AP-ն նշում է, որ արհեստական ​​բանականության ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ պաշտպանել են այս նախաձեռնությունը։

Հայերեն Русский