Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ բանակցություններ է վարել Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դա առաջին հանդիպումն էր, բայց տեղի են ունենում նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումներ այլ  մակարդակներով։ Շուտով մենք Մինսկում կբացենք դեսպանատան նոր շենքը։ Եվ երբ հարևանը ցանկանա ապասառեցնել և բարելավել հարաբերությունները, Լեհաստանը միշտ պատրաստ է աջակցել դրան»,- ասել է Սիկորսկին TVP Info հեռուստաալիքի եթերում։

Լեհ դիվանագետը հանդիպումը բնութագրել է որպես «ձնծաղիկ, որը կարող է ծաղկել, եթե եղանակը բարենպաստ լինի»։

Սիկորսկու խոսքով՝ նախարարները քննարկել են իրադրությունը բելառուսալեհական սահմանին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ըստ ԲելՏԱ գործակալության՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ հանդիպումը «նվիրված է եղել բելառուսալեհական հարաբերությունների վիճակին և դրանց հետագա զարգացման ուղիներին՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը եղել է առաջինը վերջին 10 տարվա ընթացքում, նշում են Լեհաստանի զանգվածային լրատվամիջոցները:

Հայերեն Русский

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նոյեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Գերմանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում արագ հրադադարի հաստատման քիչ հեռանկար է տեսնում

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ