Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակրոնն X-ում հայտնել է, որ Թրամփի հետ որոշել են համատեղ գործել, որպեսզի թուլացնեն լարվածությունն էներգետիկ շուկաներում՝ պաշտպանելով Մերձավոր Արևելքում գտնվող կարևոր ենթակառուցվածքները և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը։
«Մենք նաև կմիավորենք մեր ջանքերը՝ հասնելու էներգետիկ ենթակառուցվածքների և ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մորատորիումի։ Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և մենք պետք է հնարավորինս շուտ լուրջ բանակցություններ նախաձեռնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ», - հավելել է Մակրոնը գրառման մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումը «շատ լավն» ու «շատ կառուցողական» է եղել։
«Մենք երկար քննարկում ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև մեր ուկրաինացի բարեկամներին ավելի արագ և ավելի վճռականորեն օգնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հատկապես կալանիչ հրթիռների (խմբ.՝ տրամադրման) առումով, քանի որ պաշտպանական տեսանկյունից սա առանցքային հարց է», - ասել է Մակրոնը։
Dès mon arrivée à New York, j’ai rencontré le président Donald Trump.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) September 22, 2026
Nous avons décidé d’agir ensemble pour résorber les tensions sur les marchés de l’énergie, en protégeant les infrastructures critiques au Moyen-Orient et la liberté de navigation dans le détroit d’Ormuz.… pic.twitter.com/1B3WyPWGH0
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։ Թե՛ Թրամփը, թե՛ Մակրոնը ելույթով դիմելու են համաշխարհային առաջնորդներին և դիվանագետներին։