1 րոպեի ընթերցում
Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար Երևանի քաղաքապետարանը տուգանքի չափը 70 հազար դրամից բարձրացվում է՝ սահմանվելով 1,5-ից մինչև 2 մլն դրամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
«Երևանի քաղաքապետարանի վարչական սահմաններում բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների շինհրապարակները պետք է ունենան փոշեկլանիչ կանաչ ցանցեր, որոնք պատշաճ կերպով պետք է կախված լինեն կառուցվող շենքերից։ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում կառուցապատող ընկերություններին պահպանել շինհրապարակներում սանիտարահիգիենիկ նորմերը, ապահովել շինհրապարակների պատշաճ տարանջատումը և պահպանել սահմանված մյուս պահանջները»,-ասել է Ազարյանը։