Բուլղարիայի կառավարությունը ներկայացրել է վառելիքի հետ կապված աջակցության ավելի քան 300 միլիոն եվրոյի փաթեթ. BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի կառավարությունը ներկայացրել է ավելի քան 300 միլիոն եվրոյի միջոցառումների փաթեթ՝ ուղղված վառելիքի բարձր գների խնդրի լուծմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։ 

Միջոցառումները ներառում են 50 եվրոյի չափով միանվագ վճարում ցածր եկամուտ ունեցող անձանց և աղքատության շեմից ցածր ապրող ընտանիքների համար, պրոպան-բութան գազի ակցիզային հարկից ազատում, նպատակային սուբսիդիաներ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների համար (ինչպիսիք են հանրային, դպրոցական և բժշկական տրանսպորտը), ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողներին ուղղված քայլեր։

Կառավարության տվյալներով՝ աջակցությունից անմիջականորեն կօգտվի ավելի քան 550 000 քաղաքացի, իսկ միջոցառումները կենտրոնացած են հասարակության խոցելի խմբերի վրա։

Նախարարների խորհրդում կայացած ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Պուլևը նշել է, որ միջոցառումները հիմնականում բաժանվել են երկու խմբի՝ արդյունաբերությանն ուղղված աջակցություն և քաղաքացիներին ուղղված աջակցություն, որոնց հիմնական նպատակը գնային ճնշման զսպումն է։

Պուլևն ընդգծել է, որ պրոպան-բութանի ակցիզային հարկից ազատումը կհանգեցնի վառելիքի գների զգալի նվազման բոլոր այն քաղաքացիների համար, որոնք օգտագործում են հեղուկացված գազով (LPG) աշխատող տրանսպորտային միջոցներ։ Նա հավելել է, որ այդ քայլը կաջակցի նաև արդյունաբերությանը, քանի որ տրանսպորտային օպերատորների զգալի մասն օգտագործում է վառելիքի հենց այդ տեսակը։

Միջոցառման ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ, և ակնկալվում է, որ այն կգործի մինչև տարեվերջ։ Կենտրոնական կառավարության բյուջեի վրա դրա ազդեցությունը մինչև 2026 թվականի ավարտը գնահատվում է մոտ 15 միլիոն եվրո։

Աշխատանքի նախարար Նատալյա Եֆրեմովայի խոսքով՝ վառելիքի գների աճի պայմաններում հիմնական սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել «Գնաճի հետևանքների մեղմման» (Inflation Check) ծրագիր։ Ակնկալվում է, որ 50 եվրոյի չափով վճարումը կընդգրկի, ընդհանուր առմամբ, ութ սոցիալական խումբ, իսկ վճարումները կսկսվեն հաջորդ ամիս։ Վճարումը կկատարվի որպես միանվագ նպաստ, և շահառուներից դիմումներ ներկայացնել չի պահանջվի։

Հայերեն Русский

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել