Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր. սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

3 րոպեի ընթերցում

Հայաստանում սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը կանցկացնի երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրում ընդգրկված են դպրոցների ու մանկապարտեզների համար գիտական և ճարտարագիտական առաջադրանքներով գրքույկներ, հետաքրքիր մրցույթներ արժեքավոր նվերներով, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և գիտության մասին փոդքասթներ։ Կանցկացվեն «Հայաստանի նորարարության պատմությունները» ֆիլմաշարի ցուցադրություններ, կամփոփվի «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը։ Այս տարվա նորություններից է նաև «Գիտուժի» և «Այլկերպի» համատեղ ստեղծած «Փոքրիկ տիեզերագնաց» սեղանի խաղը՝ 4+ տարեկանների համար։

Հայաստանի ապագան կախված է նաև նրանից, թե այսօր որքան ենք խրախուսում հարցեր տվող, փորձարկող ու լուծումներ փնտրող մարդկանց։ Գիտության շաբաթով ուզում ենք այդ հնարավորությունը հասցնել յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ ու ընտանիք։ Մեր նպատակն է, որ այդ հետաքրքրասիրությունը շարունակվի ամբողջ տարվա ընթացքում, իսկ գիտությունն ավելի մեծ տեղ զբաղեցնի մեր առօրյայում և Հայաստանի ապագայի մասին մեր որոշումներում։ Նախորդ տարի մեր միջոցառումներին մասնակցել էին 350-ից ավել դպրոցներ ու մանկապարտեզներ, իսկ փառատոնին ունեցել ենք 35,000-ից ավել այցելու, - նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ԼայմՏեխ» և «Earlyone» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։

Գիտության շաբաթվա ծրագրին միանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը, որի գլխավոր գործընկերը «Գիտուժն» է։ Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ին Բաղրամյան 24 հասցեում՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տարածքում, և կավարտվի սեպտեմբերի 26-ին ժամը 21։00-ին։

Գիտության շաբաթվա աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն, գիտաինտելեկտուալ գործընկերը՝ PMI Science Armenia-ն։

Գործընկերներն են «Զանգակ» հրատարակչությունը, «Վուդս Կենտրոն»–ը,  ArmCon Contest-ը, «Այլկերպ»-ը, «Սիվիլնեթ»-ը, «Արմենպրես»-ը:

Հայերեն English Français Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ