Գիտություն

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

3 րոպեի ընթերցում

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում «Գիտուժ» նախաձեռնությունը և Արմկոնը հայտարարել են «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի նպատակն է խրախուսել գիտության և գրականության հատման կետում ստեղծագործական մտածողությունը, բացահայտել նոր հեղինակների և ընդլայնել գիտական գաղափարների շուրջ հանրային երևակայությունը։

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր հեղինակները։ Ներկայացվող արձակ ստեղծագործությունը պետք է հիմնված լինի գիտական գաղափարի, տեսության, վարկածի կամ հետազոտության վրա, իսկ գիտությունը պետք է լինի պատումի և սյուժեի կարևոր բաղադրիչ։ Պատմությունը պետք է նաև բովանդակային և գաղափարական կապ ունենա հայկական իրականության հետ։

Հայազգի գիտնականների հետազոտությունների, աշխատությունների, բացահայտումների կամ գիտական վարկածների հիման վրա ստեղծված աշխատանքները կստանան լրացուցիչ միավորներ։ Հեղինակները կարող են անդրադառնալ ոչ միայն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական, այլև հասարակական գիտությունների, հայագիտության, պատմության, լեզվաբանության, մշակութաբանության և գիտելիքի այլ ոլորտների թեմաներին։

Մրցանակներ

Որակական շեմը հաղթահարած լավագույն երեք աշխատանքների հեղինակները կստանան՝

● 1-ին տեղ՝ MacBook Neo 13” և Kindle Scribe,

2-րդ տեղ՝ Xiaomi Redmi Note 15 Pro և Kindle Paperwhite,

● 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Tab A11 և Kindle Paperwhite։

Գնահատող հանձնաժողովը կարող է սահմանել նաև հատուկ հիշատակումներ և խրախուսական մրցանակներ։

Անվճար վարպետաց դասեր մասնակիցների համար

Մինչև աշխատանքների ընդունման վերջնաժամկետը մրցույթի մասնակիցների և թեմայով հետաքրքրվողների համար կանցկացվեն անվճար նախապատրաստական վարպետաց դասեր՝

օգոստոսի 8-ին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ՝ «Գիտական ֆանտաստիկա ժանրի էությունը» և «Ինչպես կառուցել գիտաֆանտաստիկ գործ» թեմաներով,

օգոստոսի 15-ին՝ Հրաչյա Սարիբեկյանի հետ՝ «Ֆանտաստիկ պատումի ստեղծման սկզբունքներն ու տեխնիկան» թեմայով։

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 31-ն է։

Մրցույթի ամբողջական կանոնները, վարպետաց դասերի գրանցման հղումները, հայ գիտնականների հետազոտություններից ոգեշնչման գաղափարները և աշխատանքների ներկայացման հնարավորությունը հասանելի են պաշտոնական էջում՝ armsciweek.am/sci-fi

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում