Հայաստան

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

1 րոպեի ընթերցում

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

«Գիտության շաբաթ․ Հայաստան 2026»-ի շրջանակում մեկնարկել է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը՝ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են գիտական միտքը վերածել սյուժեի, իսկ հայկական իրականությունը՝ ապագայի մեկնակետի։ Առաջին երեք տեղը զբաղեցրած հեղինակները կարժանանան թանկարժեք մրցանակների։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթը միավորում է գիտությունն ու գրականությունը՝ բացահայտելու նոր հեղինակների և պատմություններ, որոնք ոչ միայն կլանող են, այլև կառուցված են գիտական գաղափարի, տեսության, վարկածի կամ հետազոտության վրա։ 

Այստեղ գիտությունը դեկորացիա չէ․ այն շարժում է պատումը, փոխում հերոսների ընտրությունները և բացում այն դուռը, որի հետևում կարող է լինել մեր վաղվա Հայաստանը։

Մասնակիցները հրավիրվում են պատկերացնելու անհավանականը՝ հայկական իրականության հետ էական կապ ունեցող գիտաֆանտաստիկ արձակ ստեղծագործությամբ։ Հայազգի գիտնականների հետազոտությունների, բացահայտումների, վարկածների կամ գիտական աշխատանքների հիման վրա ստեղծված պատմությունները կստանան լրացուցիչ միավորներ։

Մրցույթի պայմանների ու մրցանակների մասին ավելի մանրամասն` հետևյալ հղումով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում