Գեղարքունիքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնից, ուսումնավարժությանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովի անդամները, մարզի բնակչության տարհանման հանձնաժողովը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարիկ Հակոբյանը և ստորաբաժանումների ղեկավարները, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Նորատուս բնակավայրի վարչական ղեկավարը։

Ուսումնավարժությունը ղեկավարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել մասնակիցների տեսական գիտելիքները անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև ստուգել խոշոր անտառային հրդեհների առաջացման դեպքում Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանով նախատեսված գործողությունների իրատեսությունը։

Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ պայմանական խոշոր հրդեհ էր բռնկվել Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի անտառային տարածքում։

Ուսումնավարժության առաջին փուլում ներկայացվել են պայմանական հրդեհի առաջացման հետ կապված իրավիճակը, հրդեհաշիջման միջոցառումների գործողությունների ծրագիրն ու ընթացքը, համապատասխան ուժերի ներգրավման անհրաժեշտությունը և  հետախուզական տվյալների վերլուծությունը։

Երկրորդ փուլում ամփոփվել են ուսումնավարժության արդյունքները։ Ծավալվել է քննարկում, որի ընթացքում արձանագրվել են ի հայտ եկած թերություններն ու բացթողումները՝ դրանք հետագայում բացառելու նպատակով։

Հայերեն

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի