1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի 6-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակ գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 6-րդ փողոցի ասֆալտապատում՝ 800 գծամետր երկարությամբ ու շուրջ 4800 քմ մակերեսով, ջրահեռացման և ոռոգման համակարգի ու սալիկապատ մայթի կառուցում։
Արդեն իրականացվել են շինարարական աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Ճանապարհը նախապատրաստվում է ասֆալտապատման։ Ծովակի 6-րդ փողոցի բնակիչներն առաջին անգամ են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից ու մայթից օգտվելու հնարավորություն ստանում։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։