77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 77 միլիոն 884.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 39 միլիոն 54 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան 17, 19 և Լեռնագործների 1/1, 1/2/ բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների համար, որի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է շուրջ 5733 քմ տարածք։

38 միլիոն 830.9 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքների համար։ Արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 80 տոկոսը։ Ծրագրի շրջանակներում կառուցվում է 1,6 կմ երկարության ոռոգման ջրատար, որի արդյունքում Վարդաձոր բնակավայրի ոռոգելի ցանքատարածությունները կավելանան ևս 40 հեկտարով, իսկ ոռոգման ջուրը սպառողներին կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։ 

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում