Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքային գրադարանը և բնակավայրերում գործող ինը տարածքային ստորաբաժանման գրադարանները 2025 և 2026 թվականներին համայնքի բյուջեից ստացել են կապիտալ դրամաշնորհներ՝ գրաֆոնդը թարմացնելու և աշխատանքների կազմակերպման նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  2026 թվականին համայնքային գրադարանին  և տարածքային ստորաբաժանումներին համայնքապետարանի կողմից տրամադրվել են 3 միլիոն դրամ կապիտալ և 850 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհներ: Ձեռք են բերվել գրքերի ցուցադրական և գրացուցակի պահարաններ, քարտադարաններ, մանկական աթոռներ, 3 դյուրակիր և գերհզոր համակարգիչ, հեռուստացույց, փոշեկուլ, միկրոալիքային վառարան, սառնարան և 285 կտոր գրականություն:

Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից էլ համայնքային գրադարանին և ստորաբաժանումներին 4 միլիոն 652 հազար դրամ կապիտալ և 1 միլիոն 962 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհներ են հատկացվել։

2025 թվականի կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներով դարձյալ համայնքային գրադարանը և տարածքային ստորաբաժանումները ձեռք են բերել անհրաժեշտ գույք, տեխնիկա, գրքեր և անհրաժեշտ այլ միջոցներ, լրագրասեղաններ, բազմոցներ, բազկաթոռներ, աթոռներ, մուտքի ցուցանակներ, աշխատանքային և կենցաղային պարագաներ:

«Գավառի համայնքային գրադարանը և տարածքային 9 ստորաբաժանումները հատկացված դրամաշնորհների արդյունքում թարմացրել են իրենց գրական ֆոնդերը, ձեռք բերել անհրաժեշտ ու նոր գույք՝ բարելավելով իրենց աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում