Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է հարաբերությունների գույքագրման գործընթացը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են գույքագրման գործընթացը՝ երկու երկրի հարաբերությունների հստակեցման համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյան անդրադառնալով ռուսական գազի սակագնի վերանայման վերաբերյալ հարցին:

«Ինչպես Բիշքեկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք՝ շարունակում ենք Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների գույքագրում իրականացնել՝ տեսնելու, թե դրանք ինչ շերտերից են բաղկացած: Գալիս է երկաթուղու հարցը, բոլորը սկսում են զբաղվել դրանով, հետո գալիս է գազի հարցը. ՀՀ-ՌԴ հարաբերությունները բազմաշերտ են և այդտեղ բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան: Գույքագրման այդ պրոցեսը գնում է, և քննարկումները շարունակվում կամ սկսվում են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ այդ թվում գազի ներկրման և այլ հարցերի վերաբերյալ, բոլոր հնարավոր երկրների հետ վարվում են բանակցություններ:

Հայերեն English Español فارسی ქართული Русский

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները