Պարույր Հովհաննիսյանն ավարտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնավարումը

2 րոպեի ընթերցում

Նորընտիր Բյուրոյին լիազորությունների փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) փոխնախագահի պաշտոնում իր գործունեության ժամկետը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնում են, որ ամփոփելով մեկ տարի տևած պաշտոնավարումը՝ դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ այն եղել է հագեցած, պատասխանատու և մասնագիտական առումով անչափ արժեքավոր ժամանակաշրջան։ 

Փոխնախագահի պաշտոնում նա ստանձնել և նախագահել է ECOSOC-ի Համակարգման հատվածը, Խորհրդի և Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի բազմաթիվ նիստեր, ինչպես նաև որպես բանախոս և մասնակից ներգրավվել Զարգացմանն ուղղված ֆինանսավորման և պարենային համակարգերի ներդրումների, կայուն ենթակառուցվածքների, խաղաղաշինությանը և «ՄԱԿ80» գործընթացին վերաբերող քննարկումներում։

ECOSOC-ի փոխնախագահությունը նաև կարևոր հնարավորություն է ընձեռել ՄԱԿ-ի զարգացման օրակարգում առավել տեսանելի ներկայացնելու Հայաստանի մոտեցումներն՝ ուշադրություն հրավիրելով Դեպի ծով ելք չունեցող զարգացող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ մարտահրավերների, կայուն փոխկապակցվածության և լեռնային էկոհամակարգերի կարևորության վրա։

Պաշտոնավարման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքների ներկայացմանը և առաջմղմանը ՄԱԿ-ի շրջանակներում։

Լիազորությունները փոխանցելով նորընտիր Բյուրոյին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է բազմակողմ հաստատություններում շարունակականության կարևորությունը՝ որպես դրանց ամրության և արդյունավետ գործունեության առանցքային հիմքերից մեկը։

Հայերեն English Español Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին