Քաղաքականություն

Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե՝ Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։

Նշվում է, որ Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:

«Այսպիսով, Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ»,-ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում