Քաղաքականություն

Պարույր Հովհաննիսյանն ու Անտոնիու Գուտերեշը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Պարույր Հովհաննիսյանն ու  Անտոնիու Գուտերեշը քննարկել են մի շարք հարցեր

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Բյուրոյի անդամների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Հովհաննիսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ներկայացնելով մանրամասներ։

«Մեր քննարկումը կենտրոնացած էր Խորհրդի աշխատանքի և դրա աճող կարևորության վրա՝ ներկայիս բարդ գլոբալ միջավայրում, հատկապես Տնտսոցխորհ-ի 80-ամյակի համատեքստում։

Ընդգծեցի արդյունավետ համակարգման կարևորությունը, կենսաբազմազանության դերը կայուն զարգացման առաջխաղացման գործում, ինչպես նաև հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքները։

Քննարկեցինք նաև, թե ինչպես կարող է Տնտսոցխորհ-ը ուժեղացնել իր դերակատարությունը և ավելի լավ համախմբել ՄԱԿ-ի համակարգը՝ ապահովելով ավելի մեծ հաշվետվողականություն և իրական ազդեցություն՝ ի աջակցություն անդամ պետությունների առաջնահերթությունների»,– գրել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում