Քաղաքականություն

ՀՀ-ն դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը. Պարույր Հովհաննիսյանի ելույթը՝ ՄԱԿ անվտանգության խորհրդում

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը. Պարույր Հովհաննիսյանի ելույթը՝ ՄԱԿ անվտանգության խորհրդում

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։

«Դեսպան Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանը ողջունում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման մասին առաջարկության ընդունումը։

Պարույր Հովհաննիսյանն այս առումով ընդգծել է, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է բոլորի համար կրթության իրավունքի երաշխավորման կարևորությունը, հատկապես՝ զինված հակամարտությունների, օկուպացիայի, աղքատության, աղետների, մարդասիրական և այլ ճգնաժամերի հետևանքով տուժած երեխաների և սովորողների՝ ներառյալ փախստականների, ներքին տեղահանված անձանց, ռասայական խտրականության զոհերի և խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում