ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդի դեսպանների համաժողովին
1 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) դեսպանների համաժողովին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։
Նշվում է, որ համաժողովի ընթացքում քննարկվել են բազմակողմ համակարգի և կայուն զարգացման օրակարգի առջև ծառացած մարտահրավերները։
Հաղորդվում է, որ համաժողովում ընդգծվել է նաև Տնտեսական և սոցիալական խորհրդի դերը՝ որպես զարգացման համար բազմակողմ գործողությունների, անհրաժեշտ բարեփոխումների և վերափոխումների հիմնաքար։