ԱՄՆ-ն հայտնել է ենթադրաբար թմրակարտելի համար գործող նավը խորտակելու մասին

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականները սեպտեմբերի 16-ին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ոչնչացրել են հերթական նավը, որն ըստ հաղորդումների օգտագործվում էր էկվադորյան թմրակարտելի օգտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավն առնչություն է ունեցել «Լոս Չոներոս» (Los Choneros) դաժան թմրաահաբեկչական կազմակերպության հետ։ Նավում գտնվող անձինք հանձնվել են Էկվադորի իշխանություններին։ Երբ նավը ստուգվել է, և անձնակազմն իջել է նավից, ԱՄՆ զինվորականները  ջրասույզ են արել այն», - ասված է X-ում հրամանատարության հրապարակման մեջ։

Նավը գտնվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և թմրանյութերի մաքսանենգության ժամանակ օգտագործվել որպես լողացող վառելիքի լիցքավորման կայան։

2026 թվականի օգոստոսի վերջից ի վեր ամերիկացի զինվորականները խորտակել են առնվազն հինգ նավ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ծառայել են որպես լողացող լիցքավորման կայան «Լոս Չոներոս»-ի համար:

Հայերեն Русский

Հայաստանը Ֆրանսիային է հանձնել ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձին

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Սոցիալական կրեդիտը հնարավոր կլինի ուղղել մեդիային, ՀԿ-ներին, կուսակցություններին

Սաուդյան Արաբիան ՀՕՊ հարցով աջակցություն է խնդրել Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից. AP

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար. Փաշինյան

Արաղչին դրական է գնահատել Չինաստանում կայացած բանակցությունները

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ, պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

Փաշինյանը խաղաղության հասնելու համար օգտակար չի համարում մեխանիկական փոխադարձության սկզբունքը