2 րոպեի ընթերցում
Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց Եվրոպայի լիգայի հիմնական փուլում` Երևանում ընդունելով Պրահայի «Սպարտա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում երկու թիմերն էլ սուր գրոհներով փոխանակվեցին: «Սպարտա»-ն խաղի ընթացքի հետ սկսեց առավել շատ տիրել նախաձեռնությանն ու 19-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Տոբիաս Գուդալը: Չէր էլ անցել 2 րոպե՝ «Սպարտա»-ն երկրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի չեմպիոնի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ կրկին Գուդալը:
Երկրորդ կեսի մեկնարկին «Սպարտա»-ն մեծացրեց հաշվի առավելությունը: «Արարատ-Արմենիա»-ի տուգանային հրապարակում արագ կողմնոշորվեց ու դարպասը գրավեց Մերկադոն:
«Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց արագ կրաճատել հաշվի տարբերությունը: Հայաստանի չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձավ ու «Արարատ-Արմենիա»-ի` եվրագավաթային 50-րդ գոլը խփեց Բրունո Վիլսոնը:
Հակագրոհներից մեկի ժամանակ «Սպարտա»-ն 4-րդ գնդակն ուղարկեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պատրիկ Վիտրան:
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա»` 1:4:
Եվրոպայի լիգայի հիմնական փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին` հյուրընկալվելով լեհական «Յագելոնիա»-ին: