Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների և անազատության մեջ գտնվող մյուս հայրենակիցների վերադարձի հարցում իր համար սահմանված ժամկետը «րոպե առաջ»-ն է»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ ժամկետ է նա սահմանել գերիների վերադարձի համար, որից հետո գործընթացը ձախողված կհամարի և հրաժարական կտա։

«Ժամկետը, որ ինձ համար սահմանել եմ, րոպե առաջն է՝ թե՛ գերիների, թե՛ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի մասով։ Ինչ վերաբերում է հրաժարականին, էլի հիշեցնեմ ձեզ, որ ես 2018 թվականից ի վեր առնվազն երկու անգամ հրաժարական եմ տվել»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը բազմաշերտ երևույթ է։

«Այսօր դուք ասում եք, որ Հայաստանի՝ մեր 19 հայրենակիցների համար խաղաղությունը չկա, բայց ես ասում եմ, որ միլիոնավորների համար խաղաղությունը կա։ Եվ քանի դեռ միլիոնավորների համար խաղաղությունը կա, ես կհամարեմ, որ խաղաղությունը կա»,- նշեց նա։

Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում։

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին