Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանը համարում է, որ ԱՄՆ-ի հետ հունիսին կնքված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ. Թեհրանը մտադիր է վերադառնալ Վաշինգտոնի հետ հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու ուղուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։

«Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ և հույս ունի վերադառնալ դիվանագիտական ​​կարգավորմանը և միաժամանակ մտադիր է վճռականորեն պաշտպանել իր իրավունքներն ու շահերը։ Իրանական կողմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ», - մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Արաղչին նաև նշել է, որ Իրանն աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված չորս նախաձեռնություններին՝ ուղղված Մերձավոր Արևելքում ընդհանուր անվտանգությանը նպաստելուն։

«Իրանական կողմը ողջունում և պաշտպանում է Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով նախագահ Սի Ծինփինի ներկայացրած չորս առաջարկները, ինչպես նաև տարածաշրջանում ընդհանուր անվտանգության խթանմանն ուղղված չորս նախաձեռնությունները։ Իրանը պատրաստ է այս շրջանակներում ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և ակնկալում է, որ չինական կողմն ավելի նշանակալի դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Սի Ծինփինը չորս նախաձեռնությունները ներկայացրել է սեպտեմբերի 2-ին Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցությունների ընթացքում։ Դրանք կոչ են անում ամրապնդել մերձավորարևելյան երկրների ինքնուրույն դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, համալիր կերպով լուծել փոխկապակցված ճգնաժամերը, ամրապնդել երկարաժամկետ կայունության տնտեսական հիմքը և ուժեղացնել միջազգային համակարգումը՝ հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։

Վան Իի հետ հանդիպման ժամանակ Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ծրագիրը։

Վան Ին հերթին հայտարարել է, որ Չինաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է և պատրաստ է պաշտպանել Իսլամական Հանրապետության օրինական շահերը։

Չինաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության շարունակական ձգձգումը չի համապատասխանում կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության շահերին, և կոչ է արել վերադառնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին։

Իրան

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն