Միացյալ Նահանգներ

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները դեմ են քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու դեմոկրատների առաջարկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill-ը։

Առաջարկին դեմ է քվեարկել 232 օրենսդիր, կողմ՝ 147-ը։

Բանաձևի նախագիծը հեղինակել է դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը, որը մեղադրել է Թրամփին անօրինական ներգաղթի դեմ պայքարում չափազանց կոշտ մեթոդներ կիրառելու համար, որի հետևանքով այս տարի ավելի վաղ մի քանի քաղաքացիական անձ է զոհվել։

Հանրապետականներից բացի, նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկին դեմ են քվեարկել նաև որոշ դեմոկրատներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում