1 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: