ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է եղել Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ամենամյա խորհրդաժողովին Իրանի միջուկային գերատեսչության ղեկավար Մոհամադ Էսլամիի մասնակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

ԱՄՆ-ի առարկության պատճառով Էսլամիին թույլ չեն տվել մասնակցել ՄԱԿ-ի միջուկային գործակալության ամենամյա խորհրդաժողովին։

«Նա պատժամիջոցների տակ գտնվող անձ է, և մենք չենք ցանկանում, որ պատժամիջոցների ենթարկված անձինք խուսափեն դրանց կիրառումից։ Նա դիմել էր պատժամիջոցներից բացառություն կատարելու խնդրանքով, սակայն այն մերժվել է», - ԱԷՄԳ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է Ռայթը։

Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իսլամական Հանրապետությունում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և վճռական բողոք հայտնել այն պատճառով, որ Վիեննան վիզա չի տրամադրել Իրանի փոխնախագահ, Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիին, որը մտադիր էր պատվիրակության հետ մեկնել Ավստրիա՝ ԱԷՄԳ Գլխավոր խորհրդաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

Իրան

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին