Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հանդես է գալիս ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման ջանքերի օգտին և երկխոսությունը համարում է միակ հնարավոր լուծումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը:

«Չինաստանը մշտապես կարծում է, որ երկխոսությունը և բանակցությունները միակ հնարավոր ելքն են ճգնաժամից: Մենք հավանություն ենք տալիս այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության հասնելուն», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին են առաջարկել իրենց ծառայություններն ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորմանն աջակցելու համար:

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցերի շուրջ «հետևողական է և հստակ»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ իրենց շփումների ընթացքում ակտիվորեն առաջարկել են իրենց ծառայությունները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն աջակցելու համար:

Հայերեն Русский

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի ՆԳ նախարարը քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/09/26

Ասիական ինդեքսներ - 14/09/26

Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ

Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը

«Ուժեղ Հայաստանը» Ռուբեն Մխիթարյանին առաջադրել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել