Իրան

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Չինաստանի իշխանություններն անհիմն են համարում այն մեղադրանքները, թե չինական կողմը Իրանի համար արբանյակային լուսանկարներ է փոխանցել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 14-ին այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մենք վճռականորեն դեմ ենք անհիմն կասկածներին և մեղադրանքներին, որոնք ապացույցներով հիմնավորված չեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ մեկնաբանելով ստացված տեղեկությունները։

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը մշտապես խստորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները»։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, թե չինական ընկերություններն իբրև թե Իրանին տրամադրել են արբանյակային լուսանկարներ՝ Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց առաջ։ Հարվածը հասցվել էր հուլիսին։ Դրա հետևանքով զոհվել էր ԱՄՆ երեք զինծառայող, ևս չորսը վիրավորվել էին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում