Իրան

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի վարչությունը սեպտեմբերի 14-ի առավոտյան հայտարարել է, որ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նոր ՀՕՊ համակարգի կողմից առաջադեմ MQ-1 անօդաչու թռչող սարք է խոցվել և ոչնչացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ դեպքը տեղի է ունեցել ռազմավարական ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի օդային տարածքում։

Անօդաչու թռչող սարքի առաքելության կամ ծագման մասին այլ մանրամասներ  չեն հաղորդվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում