Միացյալ Նահանգներ

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

1 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները ձեռնտու են ոչ միայն այդ երկու երկրների, այլև համաշխարհային տնտեսության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդակցության գծով տնօրեն Ջուլի Կոզակը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունների անցկացումը և նրանց միջև առկա տարաձայնությունների լուծման ուղիների որոնումը ձեռնտու են թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Չինաստանին, և, հետևաբար նաև համաշխարհային տնտեսությանը։ Մենք չափազանց կարևոր ենք համարում, որ երկու խոշորագույն տնտեսությունների ղեկավարները հանդիպում և քննարկում են իրենց միջև առկա տարաձայնությունների կամ հակամարտությունների լուծման ուղիները»,- ասել է Կոզակը։

Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հուան Լինը հայտնել էր, որ Պեկինն ու Վաշինգտոնը քննարկում են 30 միլիարդ դոլար արժողությամբ փոխադարձ մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ սեպտեմբերի 24-ին սպասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Միացյալ Նահանգներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում