Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

3 րոպեի ընթերցում

Համաձայն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիվ 345-Ն օրենքի 29-րդ հոդվածի՝ Երևանի և մարզերի օրերը նշվում են սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Սևանի, Մարտունիի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակազմերից, մարզի օրը նշվել է սեպտեմբերի 12-ին։ Այդ կապակցությամբ մարզի տարբեր բնակավայրերում կազմակերպվել են տոնական և մշակութային միջոցառումներ։

Սևան համայնքում միջոցառումներից մեկը կազմակերպել է «ԾովԵմ» երիտասարդական կենտրոնը։ Սեպտեմբերի 12-ի առավոտյան կենտրոնի պատանիներն ու երիտասարդները մեկնել են Ծովագյուղ բնակավայրի Կակաչ լիճ՝ օրը բնության գրկում անցկացնելու նպատակով։

Օրվա ընթացքում մասնակիցները բացահայտել են Սևան համայնքի առանձնահատկությունները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Նրանք նաև հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու հայկական բնաշխարհին ու մշակույթին, սովորելու և միասին պարելու հայկական ավանդական պարեր։

Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված ցուցահանդես է բացվել։

Ցուցահանդեսի շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են Գեղարքունիքի մարզի հարուստ պատմամշակութային ժառանգությունն արտացոլող գեղարվեստական աշխատանքներ։ Երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործություններում յուրովի ներկայացրել են մարզի պատմական ու մշակութային արժեքները, ճարտարապետական հուշարձաններն ու տեսարժան վայրերը՝ ընդգծելով հարազատ բնաշխարհի գեղեցկությունն ու պատմական նշանակությունը։

Տոնական միջոցառումների շրջանակում բարեմաղթանքներ են հնչել Գեղարքունիքի մարզին՝ խաղաղության, բարօրության, նոր ձեռքբերումների և ստեղծագործական վերելքների մաղթանքներով։

Գեղարքունիքի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել նաև Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում։ Տոնական օրվա շրջանակում ներկայացվել են հայ ազգային երգն ու պարը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ։

Գեղարքունիքի մարզի օրվա կապակցությամբ Վերին Գետաշենի մշակույթի կենտրոնի «Աբգարյան» պարային համույթի պարուհիները հանդես են եկել պարային համարներով։ Միջոցառման հաղորդավար Լուսյա Սմբատյանը ներկաներին ներկայացրել է հետաքրքիր և բովանդակալից փաստեր Գեղարքունիքի մարզի մասին՝ անդրադառնալով մարզի պատմական անցյալին ու ներկային։

Հայերեն

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում