PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

5 րոպեի ընթերցում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է PISA 2025 միջազգային հետազոտության՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային արդյունքների պաշտոնական ներկայացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Learning Reimagined» («Վերաիմաստավորված ուսումնառություն») խորագրով համաժողովին մասնակցում են PISA 2025 ծրագրում ընդգրկված 91 երկրներից և տնտեսություններից 31-ի ներկայացուցիչներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Կրթական արդյունքների անկում ՏՀԶԿ երկրներում

PISA 2025-ի տվյալները վկայում են համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես շուրջ մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Ուսուցչական աջակցությունը. PISA 2025-ի արդյունքներով Հայաստանն առաջատար դիրքերում է աշակերտներին ուսուցիչների կողմից ցուցաբերվող աջակցության ցուցանիշով։

Ծնողական աջակցության ուժը. հետազոտությունը կարևորում է նաև ծնողների ներգրավվածությունը երեխայի կրթության գործընթացում։ Տվյալների համաձայն՝ ծնողի՝ երեխայի դպրոցական առօրյայով հետաքրքրվելը, այդ թվում՝ դպրոցում անցկացրած օրվա և սովորածի մասին զրուցելը, բնագիտության ոլորտում զուգակցվում է մինչև 26 միավոր ավելի բարձր արդյունքի հետ։

Թվային սարքերի չափավորությունը. առանձին ուշադրություն է դարձվում թվային տեխնոլոգիաների օգտագործմանը։ Ուսումնական նպատակներով թվային սարքերի չափավոր՝ օրական 1-3 ժամ օգտագործումը կապվում է ավելի բարձր կրթական արդյունքների հետ, մինչդեռ ժամանցային նպատակներով դրանց չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ սովորողների առաջադիմության վրա։

Արհեստական բանականություն (ԱԲ). PISA 2025-ի շրջանակում դիտարկվել է նաև արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ։ Արդյունքները ցույց են տալիս, որ այն սովորողները, որոնք ԱԲ գործիքներն օգտագործում են որպես ուսումնառության օժանդակ միջոց՝ տեղեկություններ ուսումնասիրելու, հետազոտելու և գիտելիքները խորացնելու նպատակով, ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում։ Միաժամանակ, պատրաստի պատասխաններ կամ տեքստեր ստանալու համար ԱԲ-ի օգտագործումը զուգակցվում է ավելի ցածր ցուցանիշների հետ։

«Հայաստան. 40,300 սերմեր»

Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը հանձնվել է նաև խորհրդանշական հուշանվեր՝ «ARMENIA 40,300 SEEDS» («Հայաստան. 40,300 սերմեր») մակագրությամբ։

PISA-ն (Programme for International Student Assessment) ՏՀԶԿ-ի կողմից իրականացվող միջազգային հետազոտություն է, որը գնահատում է 15-ամյա սովորողների՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում ձեռք բերած գիտելիքներն ու դրանք գործնական իրավիճակներում կիրառելու կարողությունները։ Հայաստանում  գնահատումն իրականացվել է 2025 թ․ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

Բրատիսլավայի հանդիպումը PISA 2025-ի արդյունքների ներկայացմանը նվիրված տարածաշրջանային միջոցառումներից էր։ Նման հանդիպումներ անցկացվելու են նաև Լոնդոնում և Բուենոս Այրեսում, իսկ մինչև նոյեմբերի կեսերը արդյունքների ներկայացումները կշարունակվեն աշխարհի այլ կրթական կենտրոններում։

Հայերեն English

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի