Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից
1 րոպեի ընթերցում

Գերմանիան Ուկրաինային իր զինված ուժերի՝ Բունդեսվերի պահեստներից կփոխանցի PAC-2 տեսակի որսացող հրթիռներ, որոնք նախատեսված են «Patriot» զենիթահրթիռային համակարգերի համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Ես որոշում եմ կայացրել Բունդեսվերի պահեստներից PAC-2 որսացող հրթիռներ մատակարարելու վերաբերյալ»,- ասել է նա Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առցանց հանդիպման ժամանակ։
Պիստորիուսը հանդիպման մյուս մասնակիցներին կոչ է արել ստուգել իրենց զինանոցները՝ նման սպառազինություն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը գնահատելու համար։
Նախարարը հավելել է, որ Բեռլինը շուտով Կիևին կփոխանցի նաև կարճ հեռահարության AIM-9 հրթիռներ, որոնք պետք է մինչև ձմեռ ուժեղացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։