Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օրենսդրական միջոցներ: Ինչպես հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սթիվեն Դաութին, սահմանափակումները կվերաբերեն Իսլամական Հանրապետության ֆինանսական համակարգին, առևտրին և ծովային փոխադրումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաութին գրավոր հայտարարություն է ուղղել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատ։

Խորհրդարանի կողմից հաստատման դեպքում կվերականգնվեն մի շարք պատժամիջոցներ, որոնք չեղարկվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային գործարքի համաձայն։

«Ֆինանսական միջոցներն էլ ավելի կսահմանափակեն Իրանի կառավարության հնարավորությունները՝ հասանելիություն ունենալու Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգին և միջոցներ ներգրավելու իր միջուկային ծրագրի ֆինանսավորման համար: Այս օրենսդրության շրջանակներում ընդլայնվում է ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ գործում են առևտրային արգելքներ: Դա վերաբերում է այն ոլորտներին, որոնք առանցքային դեր են խաղում այն ճյուղերում, որոնք նպաստում են Իրանի միջուկային ներուժի մեծացմանը, ինչպիսիք են էներգետիկան, ծրագրային ապահովումը, մետալուրգիան, ոսկու արդյունահանումը, ինչպես նաև գործունեության ուղեկցող տեսակները, ներառյալ ծովային փոխադրումները, ապահովագրությունը և բանկային ծառայությունները», - ասված է Դաութիի հայտարարության մեջ:

Արգելվում է նաև «լրացուցիչ ապրանքների և տեխնոլոգիաների» արտահանումը, որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի սովորական սպառազինության արտադրության և միջուկային ներուժի զարգացման համար:

Բացի այդ, սահմանվում է իրանական օդանավերի վայրէջքի արգելք Մեծ Բրիտանիայում՝ բացառությամբ մի շարք դեպքերի:

Դաութին հավելել է, որ «օրենսդրությունն ընդլայնում է պատժամիջոցների սահմանման լիազորություններն այն նավերի նկատմամբ, որոնք ապահովում են Իրանի միջուկային ծրագրի իրագործումը և նպաստում նրա խափանարար և  ապակայունացնող գործունեությանը»:

Հայերեն Русский

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ