Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին

3 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակից Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդին։ Համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Մոսկվան և Էր-Ռիադը հանձնառու են ՕՊԵԿ+-ի շրջանակներում սերտ համակարգմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Տնտեսական համագործակցության համատեքստում մենք հաստատել ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու սերտ համակարգումը ՕՊԵԿ+-ի շրջանակներում՝ համաշխարհային էներգետիկ շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունն ապահովելու համար», - ասել է Սերգեյ Լավրովը Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հութիների հարձակումներին՝ դրանք որակելով հակաարդյունավետ։

«Մենք կարծում ենք, որ Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հութիների հարձակումները հակաարդյունավետ են։ Մենք լիովին աջակցում ենք Սաուդյան Արաբիայի հանձնառությանը՝ շարունակելու համաձայնեցված և հաստատված «ճանապարհային քարտեզի» իրականացումը։ Կարծում ենք, որ անընդունելի է փորձել լուծել այս խնդիրները ռազմական ճանապարհով, ինչը ոչ միայն վտանգում է քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները, այլև շատ բացասական ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության վրա՝ հաշվի առնելով Արաբական թերակղզու և դրա շրջակա բոլոր ջրերի կարևորությունը համաշխարհային առևտրային ուղիների բնականոն գործունեության համար», - ընդգծել է Լավրովը։

Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդն իր հերթին հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանային խնդիրների դիվանագիտական լուծմանը, սակայն չի երկմտի իր շահերը պաշտպանելու հարցում։

«Չեմ ուզում ասել, որ դիվանագիտական ​​ճանապարհը փակ է, քանի որ թագավորությունը միշտ աջակցում է խաղաղությանը և դիվանագիտական ​​լուծումներին, - ընդգծել է արտգործնախարարը։ - Սակայն մենք չենք տատանվի պաշտպանել ինքներս մեզ, պաշտպանել մեր սեփական շահերը և կապահովենք մեր պայմանները, կապահովենք մեր նպատակները, խորհրդատվություն կտանք Եմենին՝ ինչպես ապահովել իր շահերը, կաշխատենք՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերից ելնելով, և կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն՝ անելու այն, ինչ պետք է անենք»։

Մերձավոր Արևելք

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հայերեն Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA