ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունները հրապարակել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի համաձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահե Ղալումյանին՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Մարիամ Պողոսյանին՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Ալխաս Ղազարյանին՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Մարիա Կարապետյանին՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Ծովինար Վարդանյանին՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Սոնա Ղազարյանին՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Զարուհի Բաթոյանին՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Մամիկոն Ասլանյանին՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Վաղինակ Վարդանովին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Վրույր Այվազյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, Մարիաննա Ղահրամանյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Հայերեն