Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հագուստի մանրածախ առևտրի ոլորտում բացահայտվել է իրացման շրջանառության՝ առանձնապես խոշոր չափերով թերհայտարարագրման դեպք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ վարչության 15-րդ բաժնի իրականացրած վերլուծության շրջանակում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները և գործունեության փաստացի ծավալները բնութագրող մի շարք ցուցանիշներ։ Արձանագրված էական անհամապատասխանությունների հիման վրա ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային, որից հետո իրականացվել են թիրախային և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերությունից ստացվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքային համակարգիչներում պահպանվող՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ։

Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում՝ թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։

Ստացված նյութերի համադրված հետազոտմամբ պարզվել է, որ ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 միլիարդ 460 միլիոն դրամով պակաս է արտացոլել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին պատճառված վնասը, որը գերազանցում է 1 միլիարդ 500 միլիոն դրամը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանականում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։

ՊԵԿ-ը շարունակելու է թիրախային և ռիսկերի վրա հիմնված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հարկման բազաների թաքցման դեպքերի բացահայտման, ստվերային շրջանառության կրճատման և բարեխիղճ տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով

«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել