Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու մրցույթ է հայտարարվել
2 րոպեի ընթերցում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հրապարակվել է Ախուրիկի, Մարգարայի, Երասխի նոր սահմանային անցման կետերի և Մարգարայի կամրջի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու համար խորհրդատու կազմակերպության ընտրության նպատակով հայտարարված գնման գործընթացի վերաբերյալ հայտարարությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ խորհրդատու կազմակերպության ընտրության համար հայտարարված գնման գործընթացի հայտարարությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ «PR 020807 Armenia: FS_Akhurik, Margara, Yeraskh Border Crossing Points & Margara Bridge Crossing» վերնագրի ներքո․ հղումը՝ EBRD | Public Bid Site։
«Տեղեկացնում ենք, որ գնման ամբողջական փաստաթղթերը հասանելի են միայն ՎԶԵԲ էլեկտրոնային գնումների հարթակում գրանցված կազմակերպություններին։ Գրանցման և գնման փաստաթղթերին հասանելիություն ստանալու վերաբերյալ ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ EBRD corporate procurement and consultancy services | We invest in changing lives»:
Գնման գործընթացի հայտարարությունը հրապարակվել է 2026 թվականի օգոստոսի 27-ին, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։