Տնտեսություն

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլահ Բին Տուկ Ալ Մարրիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ–ԱՄԷ տնտեսական համագործակցության լայն օրակարգ՝ մասնավորապես Հայաստանում արտադրական և տարածաշրջանային բաշխման կենտրոնների ստեղծման, համատեղ լոգիստիկ հանգույցների զարգացման, ինչպես նաև հայկական գյուղմթերքի վերամշակման և ԱՄԷ ընկերությունների համար մասնավոր պիտակի արտադրության կազմակերպման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարել նաև կանաչ ջրածնի արտադրության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումային ոլորտներում համագործակցության խորացման շուրջ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում