Հայաստան

Սուրեն Պապիկյանը ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ։​

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ այցերի ընթացքում նախարարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին, ծանոթացել զինծառայողների առօրյային, ինչպես նաև զորանոցների ու ենթակառուցվածքների շինարարությանը։​

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ԱԹՍ և կապի զորքերի ուսումնական կենտրոններ։ Նա ծանոթացել է անձնակազմի պատրաստության մակարդակին և ծառայողական առօրյայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին։​

Այցերի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ ուսումնական գործընթացն անշեղորեն իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ծառայության պայմանները շարունակաբար բարելավելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում