Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։

Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցության շարունակականության, ինչպես նաև Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում փոխգործակցության հետևողական զարգացման հարցում խորհրդարանական հարթակի կարևորությունը։

Նախարար Միրզոյանը և Լատվիայի Սաեյմայի նախագահն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին։ Ի թիվս այլ ուղղությունների, կարևորվել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով առկա մեխանիզմների լավագույնս իրացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել դինամիկ փոփոխվող տարածաշրջանային իրողությունների շուրջ։

«Խաղաղության հաստատումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման աննախադեպ հնարավորություններ է ստեղծել, և Հայաստանն առավելագույնս ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների ցանկի զարգացման և այդ հնարավորությունների արդյունավետ իրացման ուղղությամբ»,- նշել է նախարար Միրզոյանը։

Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին