Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատողների գործադուլի պատճառով

3 րոպեի ընթերցում

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները գործադուլ են հայտարարել հինդուիստական ​​խմբի մասնավոր այցի ժամանակ կին աշխատակիցներին տղամարդկանցով փոխարինելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France 24-ը հաղորդում է, որ բողոքի ակցիայի պատճառով Էյֆելյան աշտարակը սեպտեմբերի 7-ին փակ է եղել։

CGT արհմիության հայտարարության համաձայն՝ աշխատակազմը դատապարտում է ղեկավարության կարգադրությունը, որի համաձայն կանայք «մեկուսացվել են, փոխարինվել կամ ստիպված եղել աչքի չընկնել՝ իրենց սեռով պայմանավորված»։

«Ոմանց խնդրել են հեռանալ իրենց տեղից և գնալ այլ հատված։ Որոշ տեղերում նրանց փոխարինել են տղամարդիկ, - ասվում է հայտարարության մեջ։ - Եվ բոլոր կին աշխատակիցներին հրահանգվել է չանցնել որոշակի հատվածներով, քանի դեռ պատվիրակությունն այնտեղ է եղել»։

Պարբերականը նշում է, որ պատվիրակության այցը համընկել է Սեն գետում Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) հոգևոր շարժման կողմից կազմակերպված մշակութային միջոցառման՝ նավակների երթի հետ։ BAPS-ը սեպտեմբերի 6-ին Փարիզի մոտ օծել է իր առաջին խոշոր տաճարը Ֆրանսիայում։

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը հայտարարել է, որ պատվիրակությունը խնդրել է այցը կազմակերպել այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը»։ Ընկերությունը նաև խոստովանլ է, որ «այս պայմանները չպետք է ընդունվեին»։

«Պայմանները չէին համապատասխանում SETE-ի արժեքներին, ոչ էլ տղամարդկանց և կանանց միջև հավասարության սկզբունքներին», - ասել է ընկերությունը՝ խոստանալով ընդունել «հետևանքները»։

Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը X-ում գրառման մեջ իր աջակցությունն է հայտնել գործադուլին՝ կին աշխատողների բացառումը որակելով որպես «անընդունելի» և նշելով, որ դա հակասում է «Էյֆելյան աշտարակի կողմից պաշտպանվող արժեքներին»։

Ֆրանսիայի հավասարության նախարար Ավրորա Բերժեն զայրացած է արձագանքել միջադեպին՝ գրելով X-ում. «Ֆրանսիայում մենք կանանց չենք խնդրում ջնջել իրենց։ Ոչ մի դոգմա, ոչ մի կրոն Հանրապետության օրենքներից վեր չէ»։

Էյֆելյան աշտարակը, որը տարեկան ընդունում է գրեթե յոթ միլիոն այցելուի, սեպտեմբերի 7-ին ամբողջ օրը փակ էր եղել, բայց անձնակազմի ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին այն կբացվի սովորականի պես։

Հայերեն English Русский

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան